Կոմունալ ծառայությունները պատրաստ են և կկատարեն անհրաժեշտ բոլոր աշխատանքները
SocietyՔաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
Ինչպես և կանխատեսում էինք, Երևանում ձյան տեսքով տեղումներ են։ Համապատասխան ծառայությունները կկատարեն անհրաժեշտ բոլոր աշխատանքները։ Մայրաքաղաքի հարգելի բնակիչներ և հյուրեր, խնդրանքս է ձեզ պահպանել ձմեռային երթևեկության բոլոր կանոնները և ամեն դեպքում լինել զգուշավոր։
Հնարավոր խնդիրների դեպքում կարող եք ահազանգել ինչպես թեժ գծերին զանգահարելով, այնպես և իմ ՖԲ-յան էջին գրելու միջոցով։ Անձամբ եմ հետևելու բոլոր նամակներին։ Անպատասխան չի մնա և ոչ մի հարց։
Շնորհակալ եմ ձեզ սրտացավ վերաբերմունքի և համագործակցությանը պատրաստակամ լինելու համար։