Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է. անհրաժեշտ է հատուկ տեխնիկա
SocietyՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 02:33-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի ցուցանակի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել առվակի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի 35 MT 981 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1990 թ. ծնված Է. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին տեղափոխել հրշեջ-փրկարարական ջոկատ. ավտոմեքենան երթեւեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: