Դոլարի վերելքը չի դադարում. Եվրոն էժանացել է ավելի քան մեկ դրամով
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կազմել է 485.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.35 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 649.37 դրամ (աճել է 0.20 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 572.16 դրամ (նվազել է 1.31 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.20 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 25,145 դրամ, ոսկի՝ 19,718.42 դրամ, պլատին՝ 14,152.57: