Լոնդոնի քաղաքապետը Թրամփին խորհուրդ է տվել Երուսաղեմի որոշումից հետո Մեծ Բրիտանիա չայցելել
International newsԼոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը չորեքշաբթի հայտարարել էր Երուսաղեմը Իսրայելի մարաքաղաք ճնաչելու մասին եւ հրամայել էր ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից այնտեղ տեղափոխել, պետք է հրաժարվի Մեծ Բրիտանիա այցելելու մտքից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Քաղաքական գործչի խոսքով՝ Թրամփի որոշումը «լուրջ մտահոգություն է առաջացնում», քանի որ ԱՄՆ առաջնորդը «չի հասկանում այն վիրավորանքը, որ հասցնում է» արաբական աշխարհին: Լոնդոնի քաղաքապետն ընդգծել է, որ Երուսաղեմի կարգավիճակի հարցը պետք է լինի իսրայելցիների եւ պաղեստինցիների բանակցությունների օրակարգում:
«Այսպես է մտածում ամբողջ աշխարհը: Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ այլ երկրներ այս քայլը դատապարտել են»,- հիշեցրել է Հանը: Նա միաժամանակ նշել է, որ Թրամփի որոշման դեմ բողոքը պետք է խաղաղ բնույթ կրի եւ մերձավորարեւելյան տարածաշրջանում բռնության բռնկում չհրահրի: «Ասում են, որ Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան լավ բարեկամներ են: Այս պատճառով ասում եմ ԱՄՆ-ին՝ այո, դու, ինչպես նախկինում, իմ լավ բարեկամն ես, բայց դու պետք է Երուսաղեմի հարցում քո դիրքորոշումը փոխես»,- հավելել է Լոնդոնի քաղաքապետը: