Կիսապաշտպան Նորիկ Ավդալյանը հեռացել է Բանանցից
SportՓոխադարձ համաձայնությամբ խզվել է «Բանանց» ֆուտբոլային ակումբի և 21-ամյա կիսապաշտպան Նորիկ Ավդալյանի միջև պայմանագիրը,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
«Բանանց» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Նորիկ Ավդալյանին ակումբում անցկացրած ժամանակահատվածի համար և հաջողություններ է մաղթել հետագա կարիերայում:
Նշենք, որ կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում էր տեղափոխվել «Արարատից»: Հայաստանի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է ընդամենը մեկ հանդիպման: