Լեհաստանի վարչապետը հրաժարական է տվել
International newsԲեատա Շիդլոն հրաժարական է տվել Լեհաստանի վարչապետի պաշտոնից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իշխող կուսակցության «Օրենք եւ արդարադատություն» կուսակցության մամուլի քարտուղար Բեատա Մազուրեկին:
Նա ավելացրել է, որ քաղաքական հանձնաժողովը թափուր պաշտոնի թեկնածու է ընտրել փոխվարչապետ, ֆինանսների եւ զարգացման նախարար Մատեուշ Մորավեցկուն: