Գալիք տարվա գարնանն առողջապահական համակարգում կներդրվեն 300-ից ավելի կլինիկական ուղեցույցները, գործելակարգեր և ընթացակարգեր
SocietyԳալիք տարվա գարնանն առողջապահական համակարգում կներդրվեն 300-ից ավելի կլինիկական ուղեցույցները, գործելակարգեր և ընթացակարգեր:
Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից՝ հավելելով. «2017 թվականի համար սահմանված 300 կլինիկական ուղեցույցները, պացիենտի վարման գործելակարգերն ու ընթացակարգերն արդեն մշակված են։
Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է անզգայացում և ինտենսիվ թերապիա մասնագիտության գծով (գլխավոր մասնագետ` Անատոլի Գնունի)։ Նախատեսված 18-ի փոխարեն մշակվել է 35 փաստաթուղթ։
Հանձնաժողովի ղեկավար Հարություն Մանգոյանի գնահատմամբ արդյունավետ են աշխատել նաև արյունաբանության, մանկաբարձության և գինեկոլոգիայի, անհետաձգելի բուժօգնության, մանկական ուռուցքաբանության, մեծահասակների և մանկական գաստրոէնտերոլոգիայի, հեպատոլոգիայի, վիրաբուժության, դատական բժշկության մասնագիտական խմբերը, ճառագայթաբանական ախտորոշման ասոցիացիան։
Կան նաև խմբեր` մանկական վերականգնողաբանություն, մանկական սրտաբանություն, մանկական օրթոպեդիա-տրավմատոլոգիա, ռեաբիլիտացիա, առողջարանային բուժում, որոնք տարվա ընթացքում ավարտուն որևէ փաստաթուղթ չեն ստեղծել։
Հանձնաժողովի աշխատանքներում սպասված ակտիվությունը չեն ցուցաբերել երիտասարդ մասնագետները։
Մշակված փաստաթղթերը հաջորդիվ պետք է քննարկվեն մասնագիտական ասոցիացիաներում։ Նրանց ակտիվությունն ու արդյունավետ աշխատանքը կարող են նպաստել, որպեսզի 152 կլինիկական ուղեցույցը, 122 գործելակարգը և 34 ընթացակարգը2018թ. գարնանը ներդրվեն համակարգում։
Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից արդեն իսկ հաստատվել է 2 փաստաթուղթ, 6-ը քննարկման փուլում է»: