Հայաստանի նկարիչների միությունը 2018 թվականին խոշոր ցուցահանդեսներ կկազմակերպի
CultureՀայաստանի նկարիչների միությունը 2018 թվականին երկու խոշոր ծրագիր է իրականացնելու: Դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
«2018 թվականի մայիսին կկազմակերպվի ցուցահանդես՝ նվիրված Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին, իսկ հոկտեմբերին` նվիրված Էրեբունի-Երևանի 2800-ամյակին»,- նշեց Աղամյանը:
Հայաստանի նկարիչների միության նախագահի խոսքով` ներկայումս Միությունը նկարիչների կողմից մի քանի տասնյակ դիմումներ է ստացել ցուցահանդես կազմակերպելու նպատակով:
«Ցուցահանդես կազմակերպել ցանկացողները շատ են: Մեր միությունը տարեկան կարողանում է կազմակերպել 40-50 ցուցահանդես: Ամեն տարի դեկտեմբերին հանձնաժողովը ըստ հայտերի բաշխում է դահլիճները»,- ասաց Աղամյանը: