Փհենյանը Թրամփին խելագար մարազմատիկ եւ գլոբալ խուլիգան է անվանել
International newsՓհենյանը դատապարտում է Երուսաղեմը Իսրայելի պաշտոնական մայրաքաղաք ճանաչելու Միացյալ Նահանգների կառավարության որոշումը եւ ամերիկյան առաջնորդին «խելագար մարազմատիկ» անվանում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ին:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Ալ Ղուդսը Իսրայելի պաշտոնական մայրաքաղաք ճանաչելու եւ այնտեղ ամերիկյան դեսպանատունը տեղափոխելու մասին միջազգային օրենսդրության նորմերի, ինչպես նաեւ միջազգային հանրության միասնական կամքի հանդեպ բացահայտ արհամարհանք է եւ վիրավորանք: Այն արժանի է համընդհանուր դատապարտման եւ չընդունելու»,- նշված է փաստաթղթում:
«Թրամփը բարբաջում է միասնական ինքնիշխան պետության [Իսրայելի] լիակատար ոչնչացման մասին: Սա խելագար մարազմատիկի հայտարարություն է, եւ միջազգային հանրությունը նման ելույթներից հստակ տեսավ, թե ով է կործանում մեր մոլորակի խաղաղությունը եւ խափանում անվտանգությունը՝ հանդես գալով գլոբալ խուլիգանի դերում»,- հայտնել է երկրի կենտրոնական գործակալությունը: