Իրաքի վարչապետը հայտարարել է ԻՊ-ի դեմ պատերազմի ավարտի մասին
International newsԻրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պատերազմի ավարտի մասին: Այս մասին հայտնում էAssociated Press գործակալությունը:
«Մեր ուժերն ամբողջությամբ վերահսկում են Սիրիայի և Իրաքի սահմանը, ահա թե ինչու հայտարարում եմ ԻՊ-ի դեմ պատերազմի ավարտի մասին», - ասել է վարչապետը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Իրաքի բանակը հայտնել է, որ «Իրաքի ամբողջ տարածքն ազատագրվել է ԻՊ ահաբեկիչների հրոսախմբերից»:
Նշվում է, որ անկախ աղբյուրները դեռ չեն հաստատել ԻՊ-ի դեմ պատերազմում ամբողջական հաղթանակի մասին ո՛չ Իրաքում, ո՛չ Սիրիայում:
Կայքերը, որոնք հետևում են ռազմական գործողությունների ընթացքին Սիրիայում և Իրաքում, լուրի հրապարակման պահին որպես ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող հատված են նշել Իրաքի և Սիրիայի սահմանը, ինչպես նաև՝ Եփրատից դեպի արևմուտք ընկած տարածքը: