Պենտագոնում սկսել են խելագարվել. Ալեքսեյ Պուշկով
International newsՌուսաստանի Դաշնության Խորհրդի՝ տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ Պենտագոնում «սկսել են խենթանալ»: Ինչպես գրում է Gazeta.ru-ն, այս մասին քաղաքական գործիչը գրառել է թվիթերյան էջում:
«Պենտագոնում ամենից շատ անհանգստանում են, որ ստիպված կլինեն ռուսական ինքնաթիռ խոցել Սիրիայում: Ես էլ մտահոգվում եմ, որ Պենտագոնում սկսել են խելագարվել», - գրել է սենատորը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունում հայտարարել էին, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը խանգարում են ռուսական ուժերին հարձակվել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների վրա: