Հնդկաստանում կինը «ջրահարս-երեխա» է ունեցել
LifestyleՀնդկաստանում կինը սերտաճած ոտքերով երեխա է ունեցել, հայտնում է Daily Mail-ը:
Հաղորդվում է, որ 23-ամյա մայրը չի կարողացել իրեն թույլ տալ հետազոտվել հղիության ընթացքում: Զարգացման անոմալիան, որը ջրահարսի համախտանիշ է կոչվում, միայն ծննդատանն է հայտնաբերվել: Երեխան մահացել է լույս աշխարհ գալուց 4 ժամ անց:
Բժիշկ Սուդիփ Սահան՝ այն հիվանդանոցի բժիշկը, որտեղ գտնվել է ծննդկանը, նշում է, որ համախտանիշի պատճառ կարող էին լինել վատ սնունդը և մոր արյան սխալ շրջանառությունը:
Ջրահարսի համախտանիշը հանդիպում է հարյուր հազարից մեկ երեխայի դեպքում և սովորաբար հանգեցնում է մահվան մեկ օր անց երիկամների և միզապարկի թերզարգացածության պատճառով: