«Հին Երևան» համալիրի կառուցման համար նախատեսվում է ներդնել 120-130 մլն դոլար
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կլրամշակի «Հին Երևան» համալիրի կառուցապատման նախագիծը և կներկայացնի նրեդրողի հավանությանը: ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը կառավարության նիստում նշեց, որ «Հին Երևան» համալիրը կկառուցվի Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցների միջև եղած տարածք ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համալիրը նախատեսվում է կառուցել առավելագույնը երկու ստորգետնյա հարկերով, երեք վերգետնյա հարկերով ևձեղնահարկով: Համալիրից ոչ հեռու կկառուցվի միջին հարկայնությամբ հյուրանոց: «Մեր հայրենակիցներից մեկին, ով ունի ֆինանսական մեծ հնարավորություններ խնդրել ենք, որպեսզի այս ծրագիրն ավարտին բերի: Մեծ ներդրում է իրականացնելու՝ 120-130 մլն դոլարի, և վերջնականապես այս խնդրին մենք լուծում կտանք: Սա մեզ համար շատ կարևոր ծրագիր է, ուղղակի բազմաթիվ խոչընդոտներ կային ստեղծված և այժմ փորձում ենք դրանք հաղթահարել, որպեսզի ծրագիրը 2015 թվականի վերջում ունենա նախագիծ, որը կարժանանա բոլոր գերատեսչությունների հավանությանը, և սկսենք շինարարական աշխատանքները»,- ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության որոշմամբ՝ «Գլենդել հիլզ» և «Ի Էմ Սի» շինարարական ընկերությունների սեփականատերերին պատկանող այդ տարածքի հողատարածքները հանձնվելու են «Օլդսիթի» ՓԲԸ-ին, որն ստեղծվել է առաջին երկու ընկերությունների սեփականատերերի կողմից՝ հատուկ այս նախագիծն իրականացնելու համար: