Թուրքիայի իշխանությունները Բիթլիսի մի շարք գյուղերում փողոց դուրս գալու արգելք են հայտարարել
International newsԹուրքիայի իշխանությունները Բիթլիսի Մութքի և Թաթվան գավառների 12 գյուղում և 3 թաղամասում փողոց դուրս գալու արգելք են հայտարարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Demokrathaber.net-ը, արգելքն ուժի մեջ է մտնելու դեկտեմբերի 11-ից և պահպանվելու է մինչև դրա վերացման մասին նոր հայտարարության հնչեցումը:
Բիթլիսի նահանգապետարանի կողմից արված հայտարարության մեջ ասվում է, որ արգելքը հայտարարվել է այդ գյուղերում և թաղամասերում քուրդ զինյալներին հայտնաբերելու գործողություններ իրականացնելու, այդ գործողությունների ժամանակ քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով: