Նոր լուսանկարներ ու հետաքրքիր մանրամասներ «Ոսկե դպրոց»-ի նկարահանման հրապարակից
LifestyleBlogNews.am-ը գրում է.
Թարմ, հետաքրքիր, կլանող ու երիտասարդական.ստանդարտներից դուրս սիթքոմը միանգամից սիրվեց հեռուստադիտողի կողմից: «Ոսկե դպրոց»-ի առաջին եթերաշրջանը շուտով մոտենալու է ավարտին: Այդ առիթով BlogNews.am-ը ներկա եղել նկարահանման հրապարակում, զրուցել սիրված կերպարների հետ ու բացահայտել որոշ մանրամասներ:
Մհեր
«Ինձ հեռուստադիտողը հիշում է դեռ «Քարե Դարդ» սիթքոմից: Այստեղ մարմնավորում եմ Պարույրի կերպարը, որ վերցված եմ մեր իրականությունից: Կարծում եմ՝ բոլորի շրջապատում էլ կան այնպիսի բնավորությամբ մարդիկ, որոնք ուզում են լիդերների հետ շփվել ու ընկերություն անել: Կերպարիս հաջողությունը ես պայմանավորում եմ նրանով, որ մաս եմ կազմում սցենարական աշխատանքի,այսինքն գրողներից մեկն էլ ես եմ: Նկարահանումներն անցնում են շատ հետաքրքիր ու հաճելի մթնոլորտում: Անկեղծ տխրել ենք, որ մոտենում է եթերաշրջանի ավարտը»:
Իսկ ինչպիսի՞ աշակերտ է եղել Մհերը դպրոցական տարիներին.« Դպրոցում ինձանից էին արտագրում,որն էլ ես արտագրել էի ուրիշից: Միշտ եղել եմ նախավերջին տեղը նստողը, չգիտեմ դա իրականում գերազանցիկն էր, միջակը, թե ծույլը»:


Վահե-Բոնի
««Ոսկե դպրոց»-ի Բոնին. Սովորաբար մարդիկ փողոցում ինձ այսպես են ճանաչում: Կերպարիս անունով՝ որպես Մաքս այսքան ժամանակ դեռ մեկն է ճանաչել: Մաքսը սիրահարված է Անիին, սակայն նրա սերն անպատասխան է ու նա ամեն կերպ փորձում է գրավել դասընկերուհու սիրտը: Երբեմն նույնիսկ հիմար տարբերակներ է ընտրում, բայց անկեղծորեն փորձում է: Իսկ Անին էլ իր հերթին սիրում է Դավիթին, բայց այդ մասին չի բարձրաձայնում: Դպրոցական տարիներին ինքս այդպիսի սիրային եռանկյունում չեմ հայտնվել, չնայած սիրահարված եղել եմ ու չեմ ասել զգացմունքներիս մասին: Փակագծերը չեմ ուզում բացել, բայց լինելուէ շատ հետաքրքիր, հատկապես վերջին սերիաները. մարդիկ շատ հետաքրքրված են ոսկիների ճակատագրով: Ովքեր դեռ մինչև հիմա չեն նայել սիթքոմը կարող են այսօրվաից սկսած ուղղել «սխալը»»:
Պարզվում է՝ Բոնին էլ դրպոցում գերազանցիկ աշակերտ չի եղել.« Դպրոցում գերազանցիկ չեմ եղել: Չէի էլ մտածում դերասան դառնալու մասին: Երազում էի ֆուտբոլի ու բոքսի մասին, բայց չեմ հաճախել ոչ մի սպորտաձևի: Մերոնք ինձ չէին տանում, որովհետև չէին ուզում, որ ծեծեին: Փոքր տարիքում էլ փոքրամարմին էի ու մտածում էին, որ բոլորը ինձ կհաղթեն»:



Հայկ
««Կայարան»-ից հետո, սա իմ երկրորդ հեռուստատեսային նախագիծն է: Դպրոցական տարիներին կարգապահ աշակերտ եմ եղել ու նկարս, որպես գերազանցիկի փակցված է եղել դպրոցի պատին: Նկարահանումներն ինձ հիշեցնում են պատանեկան չարաճճիույուններն ու ուսուցիչներիս: Իսկ ահա կերպարս՝ Բագրատը, իմ հակապատկերն է՝ անկարգ, երես առած, մի քիչ լկտի ու ցուցամոլ: Երբ ինձ գրում են դպրոցական տղաները հասկանում եմ, որ շատ-շատ է տարածված Բագրատի տեսակը: Նա ստանում է այն, ինչն իրեն պետք է: Դպրոցի ամենասիրուն աղջիկը նրա ընկերուհին է, ինչը նրան պարծենալու առիթ է տալիս: Թե ինչպես է ստացվում խաղս պետք է գնահատի միայն հեռուստադիտողը»:

Նյութը՝ Էմմա Վարդանյանի