«Արարատ» հոկեյի ակումբը երկու անգամ հաղթել է «Խիմկի-2»-ին
SportԵրևանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բաց առաջնության շրջանակում երկու խաղ անցկացրեց «Խիմկի-2»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արարատ» ակումբը հաղթանակ տոնեց երկու խաղերում էլ 6:3 եւ 9:1 հաշվով: Այս տուրից հետո «Արարատը» 49 միավորով 14 թիմերի մեջ 6-րդն է:
«Արարատ»-ը հաջորդ խաղը կանցկացնի դեկտեմբերի 18-ին և 19-ին: Մրցակիցը կլինի «Բրեստ-2»-ը: