Անձնական օգտագործման համար երրորդ երկրներից ներկրվող ապրանքների սահմանափակումը չի կիրառվելու ֆիզիկական անձանց վրա
Economics2018թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտնելու «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին» արձանագրության 5-րդ բաժնի 16-րդ կետը, համաձայն որի՝ անդամ պետությունների տարածքներում կիրառվում է ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը:
Հաշվի առնելով սկզբունքի կիրառման առնչությամբ հասարակության թյուրըմբռնումը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տարածել է պարզաբանում:
Նախարարությունը փաստում է, որ մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցները չեն կիրառվելու ֆիզիկական անձանց կողմից իրենց անձնական օգտագործման համար տեղափոխվող և Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով չձևակերպվող ապրանքների (այդ թվում՝ մեքենաների) նկատմամբ։