Yerevan, 18.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վիգեն Քոչարյանը՝ «Կառավարության բարեփոխիչ», Անի Բալխյանը՝ «Խիզախ կին». անցկացվեց Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը

Society

Հայաստանում հերթական անգամ անցկացվեց Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը: Հայաստանում գործող մի շարք դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ մրցանակներ հանձնեցին երկրում մարդու իրավունքների, խոսքի ազատության, կրոնական հանդուրժողականության, ժողովրդավարության  եւ հավասար հնարավորությունների  խթանման համար պայքարող անձանց:  Մրցանակաբաշխությունը միջազգային համայնքի առաջին համատեղ նախաձեռնությունն է, որով 2012 թվականից նշանավորվում են մարդու իրավունքների առաջխաղացման ոլորտում Հայաստանի քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների ակտիվիստների, պետական պաշտոնյաների, լրատվամիջոցների  եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներդրումները:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն «Խիզախ կին» մրցանակը շնորհեց «Հալեպ» կազմակերպության նախագահ Անի Բալխյանին՝ շեշտելով, որ նա քիչ մարդկանցից էր, ով  առանց վարանելու հանձն առավ մարդկային կյանքեր փրկելու առաքելությունը եւ օգնեց շատերին դուրս գալ սիրիական հակամարտության գոտուց:

«Ճգնաժամերի եւ զինված հակամարտությունների ժամանակ էլ առավել վտանգի տակ են դրվում մարդու իրավունքները, եւ հենց այս ժամանակներում է, երբ  ի հայտ են գալիս այն քչերը, ովքեր խիզախություն ունեն օգնելու մյուսներին, երբ  վտանգված է  սեփական կյանքը»,- ասաց նա:

Անի Բալխյանը նշեց, որ կազմակերպության կողմից իրականացված վերջին ծրագիրը մեկնարկել էր 2015 թվականին: Ծրագրի միջոցով են կազմակերպությունը կարողացել է ապահովել Հալեպում ապրող  կարիքավոր ընտանիքների վերադարձը Հայաստան՝ կազմակերպելով տարբեր դրամահավաքներ նրանց օժանդակելու համար: Անի Բալխյանի խոսքով՝ ծրագրի միջոցով արդեն իսկ 550 սիրիահայ ընտանիք է տեղափոխվել Հայաստան:

«Ամենակարեւորը, երբ մարդիկ դիմում են ձեզ, եւ անկարելի է լուռ մնալ եւ ձեռք չմեկնել: Հալեպից նրանց դուրս բերելու համար իսկապես մեծ ուժ ու ջանք  էր պետք»,-ասաց նա:

Մրցանակաբաշխության շրջանակում այս տարի առաջին անգամ Հայաստանում Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպանությունները համատեղ ներկայացրին «Հավասար հնարավորությունների ֆրանս-գերմանական մրցանակը», որը ֆրանս- գերմանական համաշխարհային նախաձեռնության մի մասն է եւ միտված է պատվելու այն կազմակերպությանը կամ անհատին, ով բացառիկ ներդրում է ունեցել Հայաստանում խտրականության դեմ պայքարում: Հայաստանում Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպաններ Ժոնաթան Լաքոտը եւ Մաթիաս Քիսլերը հանձնեցին այս մրցանակը Գյումրու «Ագաթ-հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Կարինե Գրիգորյանին:

«Անչափ ոգեւորիչ է այն, որ անցած 10 տարիների ընթացքում այս կազմակերպությունն իրականացրել է ավելի քան 50 ծրագիր: Դրանք դրական արդյունք են ունեցել հաշմանդամություն ունեցող ավելի քան 1000 մարդկանց եւ նրանց ընտանիքների համար»,-ասաց Գերմանիայի դեսպանը: Իսկ  Ֆրանսիայի դեսպանն էլ ընդգծեց, որ սահմանելով այս մրցանակը՝ ցանկացել են արժեւորել  Հայաստանում հավասար հնարավորությունների հաստատման համար տարվող աշխատանքը:   

ՀԿ-ի ղեկավար Կարինե Գրիգորյանը նշեց, որ մրցանակն անչափ պարտավորեցնող է, քանի որ այսուհետ առավել մեծ ոգեւորությամբ պետք է աշխատեն հանուն միասնական  նպատակի:

«Այս մրցանակը խորհրդանշական է, քանի որ այս տարի մեր կազմակերպությունը նշում է հիմնադրման տասը տարին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հրաշալի թիմին, քանի որ առանց նրանց ես չէի կարող հասնել այս ամենին: Պետք է ասեմ, որ ցավոք, Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդիկ ամենուր խտրականության են բախվում՝ կապված անմատչելի ֆիզիկական միջավայրի, հասարակության վերաբերմունքի պատճառով: Մենք ամեն ինչ անում ենք, որ հզորացնենք հաշմանդամություն ունեցող կանանց, որպեսզի նրանք կրթություն ստանան,  մասնակցեն փոխանակման ծրագրերի եւ աշխատանք ձեռք բերեն»,-շեշտեց Կարինե Գրիգորյանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը «Մեդիա գերազանցություն» մրցանակը հանձնեց «Մեդիալաբ» խմբագրություն-լաբորատորիայի ղեկավար Մարիանա Գրիգորյանին՝ նշելով, որ խոսքի ազատությունն է ժողովրդավար եւ ազատ հասարակության հիմքը:

«Մեծ պատիվ է վերապահված հանձնել այս մրցանակը «Մեդիալաբ» խմբագրություն-լաբորատորիային՝ այսօր հայաստանյան հասարակության առջեւ ծառացած առավել հակասական հարցերին լույս սփռելու եւ դրանց շուրջ հանրային քննարկումներ սկսելու հետեւողական աշխատանքի համար: Մարիանա Գրիգորյանը բացառիկ լրագրող է, մշտապես կարողացել է գտնել դժվարին թեմաներին անդրադառնալու ստեղծագործ ու հնարամիտ ուղիներ Հայաստանում առավել ազատ, արդար եւ ժողովրդավար դարձնելու ձգտումով»,-ասաց ԱՄՆ դեսպանը:

Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան «Կառավարութան բարեփոխիչ» մրցանակը շնորհեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին «Արդարության եւ թափանցիկության խթանում» մրցանակը հանձնեց  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանին, իսկ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան Էլիսոն  Չիքը  «Ազատության պաշտպան» մրցանակը հանձնեց  Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ներկայացուցիչ Իզաբելլա Սարգսյանին:

 

The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row