Նյու Յորքի պայթյունն ահաբեկչական ակտ էր. քաղաքապետ
International newsՄանհեթենի կենտրոնում՝ 42-րդ փողոցի և 8-րդ պողոտայի հատման վայրում, որոտացած պայթյունն ահաբեկչական ակտ էր: Այս մասին Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն գրել է Twitter-ում:
«Ուղիղ ասեմ. սա ահաբեչական հարձակման փորձ էր: Փառք աստծո, հանցագործին չի հաջողվել ամբողջությամբ իրագործել իր մտադրությունը», - գրել է նա՝ մանրամասնելով, որ այս պահին միջադեպի հետևանքով ծանր վիրավորներ չկան:
Պայթյունը կազմակերպելու կասկածյալն իր հերթին քննիչներին ասել է, որ հարձակում է իրականացրել վրեժից դրդված:
«Նրանք ռմբակոծել են իմ երկիրը, և ես ցանկացել եմ վնաս հասցնել այստեղ», - կասկածյալի խոսքը մեջբերում է New York Post-ը կասկածյալի խոսքը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ ձերբակալված 27-ամյա Ակայեդ Ուլլան ծագումով Բանգլադեշից է: Նյու Յորքում նա աշխատել է որպես տաքսու վարորդ, սակայն նրա արտոնագրի ժամկետն անցել է: