Թուրք կուսակցապետը դատական հայց է ներկայացրել ՆԳ նախարարի դեմ
International newsԹուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն դատական հայց է ներկայացրել Նգ նախարար Սուլեյման Սոյլուի դեմ։
Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ CHP–ի առաջնորդը ՆԳ նախարարի դեմ դատական հայց է ներկայացրել իրեն վիրավորելու համար։
ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել էր, թե Քեմալ Քըլըլչդարօղլուն արդեն վերջացել է։ «Քո ուղեղը չորացել է։ Եթե դուի քո ասածները չապացուցես, այստեղից կասեմ, որ դու աննամուս ես ու անպատիվ»,–ասել էր ՆԳ նախարարը: