Բայկալում երկրաշարժ է տեղի ունեցել
International newsԱշխարհի խոշորագույն քաղցրահամ լճի՝ Բայկալի ջրային տարածքում 3.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, հարակից մի շարք բնակավայրերի բնակիչներ զգացել են 4-5 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները:
Աղբյուրը հիշեցնում է, որ օրեր առաջ՝ դեկտեմբերի 6-ին, Բայկալի ջրային տարածքում 3.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: