Yerevan, 12.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ի՞նչ են դնելու աստղերն ամանորյա սեղանին. ինքնատիպ բաղադրատոմս Լիլիթ Բաբասյանից

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Մինչև Նոր տարի հաշված օրեր են մնացել, իսկ շուկաներն ու սուպերմարկետները լի են մթերքներով, որոնք շուտով հայ կնոջ ձեռքում տոնական, համեղ ու գեղեցիկ ուտեստների կվերածվեն։ Շատերն արդեն կազմել են Ամանորի սեղանը զարդարող ուտեստների ցուցակը։ Ի՞նչ է, կարծում եք՝ համեղ պատրաստելը միայն տնային տնտեսուհիների՞ն է բնորոշ: Պարզվում է՝ ոչ: Աստղերից շատերն էլ հեռու չեն խոհանոցից: Հայտնի գեղեցկուհիները գիտեն, որ դեպի տղամարդու սիրտ տանող ճանապարհն անցնում է ստամոքսով, դրա համար էլ ժամանակ չեն խնայում խոհանոցում լինելու համար: BlogNews.am-ը սկսում է նոր շարք, որտեղ հայտնիները կիսվում են ամանորյա ճաշատեսակների իրենց բաղադրատոմսով: Շարքի առաջին հերոսուհին դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինն է՝ սննդաբան-դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը: Ներկայացնում ենք գեղեցիկ ֆոտոշարք  ու սեփական մտահղացմամբ համեղ բաղադրատոմս Լիլիթի խոհանոցից:

Լիլիթը սիրում է խոհանոցում իմպրովիզներ անել ու ստեղծագործել: Ասում է՝ դեռ չի եղել դեպք, որ խանութ գնա կոնկրետ մթերքներ գնելու, ինչ-որ բան պատրաստելու համար: Այդ պահին ինչ լինում է տանը, փորձում  է համադրել ու ստանալ համեղ ուտելիք: Իսկ ահա մեր դեպքում բացառություն արեց. Լիլիթը մեզ ու հայ կանանց  վստահեց իր ֆիրմային բաղադրատոմսերից երկուսը, որոնք անգամ իր հաճախորդներին է հազվադեպ տրամադրում:

«Համեղ ճաշատեսակ ստանալու գաղտնիքն, իմ կարծիքով, այն է, որ սիրով պատրաստես, հոգի ներդնես, էմոցիաներ ու տրամադրություն փոխանցես: Դա շատ կարևոր է»:

IMG_6454 copy

Հավի կրծքամսով տաք ուտեստ

Բաղադրությունը՝

Շամպինյոն՝ 100 գրամ

Կծու կամ բուլղարական պղպեղ՝ 1 հատ

Պոմիդոր՝ 1 հատ

Բրոկոլի՝ 100 գրամ

Հավի կրծքամիս՝ 1 հատ

Պարմեզան պանիր՝ 100 գրամ

Համեմունքներ

Պատրաստման եղանակը

Սունկը շերտատել, պղպեղը, պոմիդորն ու բրոկոլին կտրատել, այնուհետև հավի կրծքամիսը լցոնել բանջարեղենով, համեմել աղ ու պղպեղով: Զանգվածը տեղավորել պոլիէթիլենային տոպրակի մեջ, ու 10 րոպե եփել սառը ջրում: Հետո զանգվածին ավելացնում ենք քերած պանիր ու տեղափոխում ջեռոց:

IMG_6444 copyIMG_6446 copyIMG_6452 copyIMG_6456 copyԲանջարեղենային աղցան

Շամպինյոն՝ 100 գրամ

Կծու, բուլղարական պղպեղ՝ 1 հատ

Պոմիդոր՝ 1 հատ

Բրոկոլի՝ 100 գրամ

Հավի կրծքամիս՝ 1 հատ

Մանգո կամ ավոկադո՝ 1 հատ

Զեյթունի ձեթ

Պատրաստման եղանակը

Թավայի մեջ ավելացնում ենք բուսայուղ, տապակում պոմիդորն ու բուլղարական պղպեղը, այնուհետև ավելացնում կծու պղպեղն ու շարունակում տապակել խորանարդաձև կտրատած հավի կրծքամսի հետ՝ ավելացնելով սոյայի սոուս: Մատուցելիս աղցանի վրա ավելացնում ենք մանգոյի կամ ավոկադոյի կտորներ ու չիայի սերմեր:

IMG_6442 copyIMG_6457 copyIMG_6458 copyIMG_6462 copyԲաբասյանների ընտանիքը նախապատվությունը տալիս է ճիշտ, առողջ ու վիտամիններով հարուստ սննդին: Մեծամասամբ տանն են սնվում: Ժամանակին Լիլիթը համառ ջանքերի շնորհիվ կարողացավ ազատվել ավելորդ կիլոգրամներից ու այսօր իր փորձով կիսվում է նրանց հետ, ովքեր ցանկանում են վարել առողջ ապրելակերպ և լինել ավելի բարեկազմ. «3 տարի է՝ ապրում եմ մի կենսակերպով, որը բացառում է անառողջ ու յուղոտ սնունդը, ու  կորցրել եմ մոտ 35 կիլոգրամ: Խորհուրդ եմ տալիս խիստ դիետաներ պահելու փոխարեն ուղղակի առողջ սնվել ու սպորտով զբաղվել, օրվա ընթացքում ուտել առնվազն  5 անգամ, փոքր չափաբաժնով»:

Լիլիթը խստորեն հետևում է ամուսնու սննդակարգին և հաճույքով վերջինիս համար տարբեր ճաշատեսակներ ու թխվածքներ է պատրաստում. «Սաշը շատ է սիրում համեղ ուտել, հատկապես մակարոնով ու ծովամթերքներով ուտեստները նրա ամենասիրելի ճաշատեսակներից են: Նա ուտելիքների հարցում պահանջկոտ չէ, բայց եթե ես  հանկարծ մի օր ոչինչ չպատրաստեմ, դա նշանակում է վերջ կյանքիս :) (ծիծաղում է)»:

IMG_6463 copyIMG_6432 copyIMG_6433 copyIMG_6469 copyԼիլիթը չի սիրում, երբ խոհանոցում իրեն փորձում են օգնել, ամեն ինչ նախընտրում է մենակ անել. «Երբ ինչ-որ մեկն ինձ խորհուրդ է տալիս, որ այսինչ բանը եթե խառնես այնինչ բանին, լավ կստացվի, ես ուղղակի հունից դուրս եմ գալիս: Անկեղծ ասեմ՝ անգամ մայրիկիս հետ ենք երբեմն վիճում»:

Դուք որքան էլ ջանք թափեք Նոր տարվա սեղանին ճոխ ու յուրահատուկ տեսք տալու համար, ապարդյուն կլինի, եթե չլինի Ձեր տան ներքին խաղաղությունը, հոգու ներդաշնակությունը, տոնի իրական իմաստի խորը գիտակցումը: Սեղանի լիությունը չէ, որ երաշխավորելու է մեզ համար հաճելի ու ուրախ տոներ, այլ՝ սեղանակիցների անկեղծ երջանկությունը: Երջանիկ եղեք: Թող տոների նախապատրաստությունը ոչ թե հոգնություն, այլ հաճույք պարգևի Ձեզ:IMG_6439 copyIMG_6448 copyIMG_6476 copy

 

IMG_6466 copy

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Գևորգ Խուրշուդյանի
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025