Սեպտեմբերից Ֆրանսիայի դպրոցներում կարգելվեն բջջային հեռախոսները
International newsՖրանսիայի կառավարությունը պատրաստվում է 2018 թվականի սեպտեմբերից երկրի տարրական ու միջին դպրոցներում արգելել բջջային հեռախոսները:
Ինչպես նշում է The Guardian-ը, աշակերտներին թույլ կտան իրենց հետ դպրոց հեռախոս բերել, սակայն նրանք չեն կարողանա դրանցից օգտվել հաստատության ներսում գտնվելու՝ նույնիսկ դասամիջոցների ժամանակ:
Աղբյուրը հիշեցնում է, որ երկրի ղեկավար Էմանուել Մակրոնը նման որոշում ընդունելու խոստում էր տվել նախագահական քարոզարշավի ժամանակ:
Ֆրանսիայի կրթության նախարար Ժան-Միշել Բլանքերը մանրամասնել է, որ արգելքը կվերաբերի 6-15 տարեկան դպրոցականներին:
Պաշտոնյան նկատել է, որ արգելքը կարևոր ազդակ կլինի ծնողներին, որոնք պետք է սահմանափակեն երեխաների՝ սմարթֆոնների էկրանի առաջ ան