Մանչեսթեր Սիթիի ավագը բաց կթողնի Սուոնսիի հետ հանդիպումը
SportԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» ավագ, պաշտպան Վենսան Կոմպանին բաց կթողնի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի` «Սուոնսիի» հետ հանդիպումը մկանային վնասվածքի պատճառով:
Այդ մասին հաղորդել է «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:
31-ամյա բելգիացի պաշտպանը փոխարինվել է Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդի» (2:1) հետ խաղի ընդմիջման ժամանակ:
Հիշեցնենք, որ «Սուոնսի»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 13-ին, Երևանի ժամանակով 23:45-ին: