Իսրայելի բանակը հերքում է Գազայի հատվածում 2 պաղեստինցու մահվան պատճառ դարձած ավիահարվածի մասին լուրը
International newsԻսրայելի բանակը հերքում է Գազայի հատվածի ուղղությամբ ավիահարված հասցնելու մասին պաղեստինյան կողմի լուրը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ Իսրայելի կողմից արձակված ավիահարվածի հետևանքով երկու պաղեստինցի է սպանվել: Աղբյուրի տվյալներով՝ ավիահարվածի զոհ է դարձել մոտոցիկլետով երթևեկող երկու պաղեստինցի:
Նախորդ գիշեր Իսրայելի բանակի մամլո ծառայությունը հաղորդել էր, որ իսրայելական զորքերը գրոհել են «ՀԱՄԱՍ-ի ռազմական դիրքերը» Գազայի հատվածում, ինչպես նաև պաղեստինյան տարածքում գտնվող դիրքերը:
Ինչպես նշվում է, այս գործողությունները պատասխանն են դարձել երկրի հարավային շրջաններում տեղի ունեցած հրթիռակոծման: Արձակված հրթիռներից մեկը հաջողվել է որսալ «Երկաթյա գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի օգնությամբ Աշկելոն քաղաքի մոտակայքում, որտեղ 130 իսրայելցի է բնակվում: