Լուիզա Ղամբարյան. «Ուզում եմ կրկին աղջիկ ունենալ»
LifestyleLife.tert.am-ը գրում է.
16 տարեկանում նա ստացավ իր առաջին աշխատավարձն ու տվեց մայրիկին, որպեսզի գնումներ անի պահածո պատրաստելու համար: Tert.am Life-ն անկեղծ զրույց է ունեցել դերասանուհի Լուիզա Ղամբարյանի հետ, ով առաջին անգամ խոսեց բանաստեղծություններ գրելու մասին։ Պարզվում է` Լուիզան իր հոգու կուտակումներն արտահայտում է չափածո ստեղծագործություններ գրելով, որոնք խնամքով պահում է անձնական դարակում:
Դերասանուհին վստահեցրեց, որ դրանք դեռ ոչ ոք չի կարդացել։ Մինչև այս այդ մասին իմացել են միայն ամուսինն ու աղջիկը: Լուիզան դժվարացավ ասել, թե երբ իր ստեղծագործությունները կհանձնի հանրության դատին։ Դերասանուհին նշեց, որ, երբեմն, անգիտակցաբար առաջնորդվում է Ալեքսանդր Դյումայի «Կոմս Մոնտե Քրիստո» գրքի 2-րդ հատորի ամենավերջին տողով, երբ Էդմոն Դանտեսը նամակում գրում է «Սպասել և հուսալ»…
–Լուիզա, եթե Ձեզ տան դատարկ կտավ ու ներկեր` առաջարկելով պատկերել Ձեր աշխարհը՝ ներաշխարհը, ի՞նչ կնկարեք այնտեղ ու ի՞նչ գույներով:
-Կաշխատեմ, իհարկե, վառ գույներով ներկայացնել իմ ներաշխարհը, չնայած ցանկացած ներաշխարհ ունի իր լուսավոր ու մութ կողմերը: Եթե դա պետք է լինի անկեղծությունից բխող կտավ, այնտեղ կլինեն նաև մռայլ գույներ: Գիշերային, անքուն, ուշացող լուսաբացին սպասող գույներ, կլինեն նաև տաք, վառ, արևային, շլացնող գույներ: Կնկարեի մեծ ու անծայրածիր դաշտ, որտեղ կլինեին շատ ծաղիկներ ու որոնցից ամեն մեկը կյանքի մի էջ է: Կլինեին յասամաններ, որոնք ինձ համար սիրո դրսևորումն են, փշոտ վարդ՝ որպես ցավագին ու ընկճված էջերը կյանքի, երիցուկներ՝ որպես ապագայի հանդեպ մշտական լավատեսության, կակաչներ՝ ներսում մութ, դրսում վառ գույնով՝ որպես խաբուսիկության սիմվոլ: Ամենաշատը կլինեին յասամաններ, քանի որ իմ կյանքում գերիշխողը և հաղթողը սերն է. սեր առ ընտանիք, սիրելի, զավակ, աշխատանք, հայրենիք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։