Թիլերսոնը «հիբրիդային պատերազմ» է անվանել ՌԴ քաղաքականությունը
International newsԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը «հիբրիդային պատերազմ» է անվանել 2016 թվականին Ռուսաստանի միջամտությունը ԱՄՆ նախագահական ընտրություններին, հաղորդում է AFP-ն:
Նա նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ է խոսել երկու ուժերի` ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ «արդյունավետ հարաբերություններ» ունենալու կարեւորության մասին: «Բայց այսօր այդ դեպքը չէ, եւ մենք բոլորս գիտենք, թե ինչու», - ավելացրել է նա: «Ռուսաստանն ընտրել է ինքնիշխան երկրի՝ Ուկրաինայի ներխուժումը»:
«Ռուսաստանն ընտրել է հիբրիդային պատերազմը՝ միջամտելով ԱՄՆ-ում ժողովրդավարական գործընթացներին, այնուհետեւ այդ արել է նաեւ այլ երկրներում», - ավելացրել է նա: