Օզբիլիսը «Բեշիքթաշի» կազմում գոլի հեղինակ է դարձել երկարատև դադարից հետո
Sport«Բեշիքթաշը» Թուրքիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում հյուրընկալվել է «Մանիասպորին»:
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է «Բեշիքթաշի» հաղթանակով՝ 9:0 հաշվով:
Պատասխան խաղում «Բեշիքթաշի» կազմում մեկնարկային րոպեներից խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստտ Արաս Օզբիլիսը: Մեր ընտրանու խաղացողը 15-րդ րոպեին, պատ խաղարկելով Ալվարո Նեգրեդոյի հետ, կարողացել է բացել խաղի հաշիվը:
Նշենք, որ Օզբիլիսը այս մրցաշրջանում առաջին անգամ է մեկնարկային կազմում դաշտ դուրս գալիս:
Այս ահին հյուրերը հաղթում են 1:0 հաշվով: