9 առեղծվածային մարդիկ, ովքեր ունեն մարմնի լրացուցիչ մասեր․ շոկային լուսանկարներ
LifestyleԱմեն օր ողջ աշխարհում մոտավորապես 350,000 երեխա է ծնվում, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է մյուսից։ Ցավոք, բայց ոմանք ծնվում են ֆիզիկական արատներով կամ մարմնի հավելյալ մասերով։ Օրինակ՝ ասում են, որ հայտնիներից Մերլին Մոնրոն ոտքի վրա վեց մատ է ունեցել, ինչը չնայած հետո հերքվել է․ դա ընդամենն ապատեղեկատվություն էր։ Բայց իրականում էլ իհարկե կան շատ մարդիկ, ովքեր ի ծնե ունեն մարմնի լրացուցիչ մասեր։
Ահա ձեզ ենք ներկայացնում 9 մարդկանց, ովքեր ծնվել են մարմի հավելյալ մասերով։
Երկգլխանի աղջնակը

Եգիպտոսում տարիներ առաջ երկգլխանի աղջիկ էր ծնվել, ընդ որում, երկրորդ գլուխն ապրում էր մյուսի ուղեղի հաշվին։ Վերջերս բժիշկները վիրահատական մջիամտությամբ հեռացրին երկրորդ գլխին, իսկ աղջիկը հիմա վերականգնողանակն փուլում է։
Ութ սրունքներով երեխան

Այս երեխան էլ լույս աշխարհ էր եկել ընդհանուր առմամբ վեց ոտքերով և երկու ձեռքով։ Բժիշկներն ասում են, որ իրականում երկու պտուղ է եղել արգանդում, որոնք չեն հասցրել լիովին բաժանվել և առանձին զարգանալ։
Կրկնակի մարմնով տղան

Հնդիկ այս տղան կրծքավանդակի վրա երկրորդ մարմին ուներ։ Բժիշկները նրան վիրահատել են, ու բարեբախտաբար նա արդեն իրեն լավ է զգում։
Երկերեսանի երեխան

Չինացի այս երեխան էլ շատ հազվադեպ հանդիպող հիվանդությամբ է լույս աշխարհ եկել․ նա կրկնակի երես ունի։
Կրկնակի մատներ

Կրկին չինացի այս փոքրիկի մոտ ձեռքերի վրա կան 15, իսկ ոտքերի վրա 16 մատներ։
Երկու քթով տղամարդը

Այս տղամարդու դեպքում մարմնի լրացուցիչ մասը ոչ թե կապված է բնական մուտացիայի, այլ բժշկական միջամտության հետ։ Բանն այն է, որ դժբախտ պատահարի հետևանքով նա կորցրել էր իր քիթը, իսկ բժիշկները որոշել էին նրա ճակատին քիթ աճեցնել, ապա այն փոխպատվաստել։
Կոտոշով տատիկը

Այս տատիկի հետ 2009 թվականին առեղծվածային բան կատարվեց․ ճակատի վրա հանկարծակի սկսեց կոտոշ աճել։
Երեք կրծքերով կինը
/2014%2F09%2F23%2F11%2Ftridevil.73384.jpg)
Սա էլ Ջազմեն Թրիդեվիլն է, ով միշտ երազել է երկուսի փոխարեն երեք կուրծք ունենալ։ Տարիներ առաջ նա որոշեց իրականացնել իր երազանքը․ պլաստիկ վիրահատության միջոցով իր բնական երկու կրծքերի մեջտեղում երրորդ կուրծք ավելացրեց։
Երկու սիրտ ունեցող տղամարդը

Իտալիայում տարիներ առաջ ծնվել էր մի մարդ, ով երկու սիրտ ուներ։ 2010 թվականին նրա մոտ սրտի կրկնակի կաթված էր գրանցվել, սակայն նա փրկվել էր։ Մարդիկ կատակում էին, թե այսուհետ պետք է բոլոր մարդկանց սրտի հավելյալ փոխպատվաստում անել, որպեսզի բոլորը երկու սիրտ ունենան և կաթվածից չմահանան։