Եվ բոլորն են վաճառվու՞մ
AnalysisԱրթուր Մեսչյանի այս տողերը վերտառություն ընտրելիս, մենք ավելացրեցինք մեկ նշան՝ հարցականի նշան: Բնական է, որ մարդուն չես կարող մեղադրել ծանր հանցագործության մեջ, եթե չունես բավարար ապացույցներ:
Այս գումարման ազգային ժողովը, հատկապես, այսպես ասած արմատական ընդդիմադիրների առումով, ամենաապքաղաքականն է, երբևե մեր ունեցած Ազգային ժողովների պատմության մեջ: Այդ ապաքաղաքական ընդդիմադիրները ստանձնել են բարձր ձայնով ոչնչի մասին խոսելու և Սերժ Սարգսյանի լեգիտիմությունն ամեն օր ապացուցելու գործառույթը:
Հերթական անգամ կիզակետում է հայտնվել Էդմոն Մարուքյանը: Նա տարօրինակ մտքերով փորձում է պաշտպանել վերջերս հայաստանյան հասարակությանն ալեկոծած երկու անձի՝ Հակոբ Հակոբյանին և Խոսրով Հարությունյանին: Խոսքը հայտնի՝ կարտոֆիլի գործի մասին է:
«Պատգամավորը չի կարող հետապնդվել իր կողմից արված որեւէ հայտարարության համար, եթե դա զրպարտություն, վիրավորանք չէ կոնկրետ անձի հասցեին: Տեղին չէ հիմա պահանջել նրանց այդ հայտարարության համար մանդատը վայր դնել»:
Սա Էդմոն Մարուքյանի միտքն է: Հիմա ի՞նչ, մարդը կարծիք է հայտնել, տրամաբանական է, որ ունի կարծիք հայտնելու իրավունք: Իհարկե, մենք կասկածամտորեն ենք վերաբերվում ընդհանրապես այդ պատգամավորների հրաժարականը պահանջող անձանց, բայց այն, որ նրանց կսկսի պաշտպանել Մարուքյանը, դա մի քիչ տարօրինակ է: Չնայած նույն տարօրինակ կերպով, նա Սահմանադրական փոփոխություններից առաջ սեղմում էր Սերժ Սարգսյանի ձեռքը: Ահա և քեզ զուգատիպություն:
Անուշ Պանովա