Դու ավելի լավ է նստած կենաց ասես
AnalysisՔանի որ խոսելու ենք Առողջապահության նախարարի մասին, ապա չենք կարող չհիշել մարդու ֆիզիոլոգիայի հետ կապված որոշ դրվագներ, ի մասնավորի՝ ուղեղի ծննդյան մասին անեկդոտը: Թե ում էր ուղեղը թախանձում նստել, բոլորիս է հայտնի:
Այդ թախանձանքը, լավ կլինի, որպեսզի ուղղվի ՀՀ ԱՆ Լևոն Ալթունյանին: Չկա որևէ հարցազրույց, որևէ մի դրվագ, որում հայտնվի այս նախարարը ու մի անմիտ արտահայտություն չանի: Նրա համեմատ, Շվեյկը ինտելեկտուալ էր, խիստ ինտելեկտուալ:
Այս մարդը, թվում է թե, ապրում է հասարակության նյարդերի հաշվին: Նա անառողջ մրցակցության մեջ է մտել Գալուստ Սահակյանի հետ՝ անիմաստ բառակույտեր արտաբերելու հարցում: Վերջին նման դրվագը եղավ Ալթունյանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ:
«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին պատասխանելով մարդու պապիլոմավիրուսի դեմ «Գարդասիլ»-ով պատվաստումների վերաբերյալ , թե ինչո՞ւ և ո՞ր տարիքում, ինչո՞ւ հենց 13, արդյո՞ք 13 տարեկանում արժե երեխային պատվաստել, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը փորձելով հիմնավորել հենց 13 տարեկան աղջնակներին պատվաստելը, ասել է. «Տասներեք տարեկանում պատվաստելու տրամաբանությունը հիմնականում այն է, որ պատվաստումը պետք է կատարվի մինչև առաջին սեռական փորձը, երբ դեռ վիրուսը չի հանդիպել: Հայաստանի տարածքում հարցումները ցույց են տալիս, որ մինչև 25 տոկոսն աղջիկների մինչև 15 տարեկանը արդեն ունեն այդ փորձը»:
Ո՞ր փորձը, պարոն Ալթունյան: Մենք գիտենք, թե ինչ հարցումների մասին է խոսում նախարարը: Սակայն նախ սկսենք նրանից, որ այնտեղ չկա 25 տոկոս թիվ և երկրորդ, նախարարին հարկ է բացատրել, որ սեռական փորձը դա միայն սեքսը չէ երկու տարբեր սեռերի միջև: Այս դեպքում, երբ ասում են որոշակի սեռական փորձ, ապա ի նկատի ունեն նաև ինքնաբավարարում, գգվանքներ և այլն, չմանրամասնենք: Մարդ ես, միամիտ պարոն նախարարը կարող է կարդալ այս տողերը և ...
Հարություն Ալամդարյան