Սիլվա Հակոբյանն անկեղծացել է հոր հետ հարաբերությունների մասին (լուսանկար)
LifestyleԱյսօր Սիլվայի հոր՝ Հակոբ Հակոբյանի ծննդայն օրն է։
Երգչուհին հրապարակել է հոր հետ լուսանկար ու շնորհավորել հոր ծննդյան տոնը այսպիսի անկեղծ տողերով՝ Դեռ երկու տարեկանից քեզ հետ միասին քայլել եմ երկար ու խոչընդոտներով լի ճանապարհ ! Երբ կոտրվել եմ՝հույսս փնտրել ու գտել եմ քո մեջ,երբ հիասթափությունից արտասվել եմ՝ինձ գիրկդ առնելով հորդորել ես լինել համբերատար ու հավատալ,որ ամեն ինչ լավ է լինելու...
Այդպես էլ կա ու այդպես կլինի,քանի դեռ քո շնորհիվ հավատում եմ ու կամ...
Շնորհավոր Ծնունդդ իմ անփոխարինելի ու թանկ էակ...ԻՄ ՊԱՊԱ ❤️
