«Բարսելոնան» 3 պայման է ներկայացրել Մասկերանոյին
Sport«Բարսելոնան» պատրաստ է բաց թողնել Արգենտինայի հավաքականի պաշտպան Խավյեր Մասկերանոյին, սակայն 3 պայման է ներկայացրել 33-ամյա ֆուտբոլիստին, գրում է Mundo Deportivo-ն:
Մասկերանոն պետք է սպասի, մինչեւ վնասվածքից վերականգնվող ֆրանսիացի Սամուել Ումտիտին վերադառնա խաղադաշտ, իսկ հետո ակումբը փոխարինող գտնի իրեն: Բացի այդ, «Բարսելոնային» չի գոհացնում Մասկերանոյի տրանսֆերի վերաբերյալ Չինաստանից ստացած առաջարկը, որը կազմում է 5-6 միլիոն եվրո: Կատալոնացիները մտադիր են նվազագույնը 10 միլիոն եվրո ստանալ արգենտինացու վաճառքից:
Հիշեցնենք, որ Խավյեր Մասկերանոն 2010-ին անգլիական «Լիվերպուլից» է տեղափոխվել «Բարսելոնա», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականի ամառը: