Մոլդովայի կառավարությունը կողմ է ռումիներենը երկրի պետական լեզու հայտարարելուն
International newsՄոլդովայի սահմանադրության մեջ պետական լեզվի անվանումը փոխելու մասին որոշման նախագիծն արժանացել է այդ երկրի կառավարության հավանությանը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացնում է Մոլդովայի կառավարության լրատվական ծառայությունը:
«Կառավարությունն աջակցում է սահմանադրության 13-րդ հոդվածի մեջ փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի, «լատինական գրաֆիկայի հիմքի վրա գործող մոլդովական լեզու» արտահայտությունը փոխվում է «ռումիներեն լեզու» արտահայտությամբ»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ:
Լեզվի անվանումը փոխելու նախաձեռնությանն աջակցում է եվրոպամետ ընդդիմությունը, որը բաղկացած է 34 պատգամավորներից, ինչպես նաև Մոլդովան Ռումինիայի կազմի մեջ մտցնելու շարժման ջատագովները: Նախաձեռնությանը դեմ է հանդես եկել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: