Աբովյանի ԳՍՊԿ-ի տարողությունը նախատեսվում է հասցնել 180 միլիոն խորանարդ մետրի
EconomicsԱբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի (ԳՍՊԿ) տարողությունը նախատեսված է 2018-ի վերջին հասցնել 180 միլիոն խորանարդ մետրի: Լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն, վարչության նախագահ Հրանտ Թադևոսյանը:
Ընկերության 2018-2020 թթ. ներդրումային ծրագրով 19.4 միլիարդ դրամ է նախատեսված Աբովյանի ԳՍՊԿ-ի ընդլայնման համար:
«Մեր գործունեության սկզբում Աբովյանի պահեստարան-կայանն ունեցել է 70 միլիոն խորանարդ մետր տարողություն: 2018-ի ավարտին այն հասնի 180 միլիոն խորանարդ մետրի: Ներկայում ունենք 163 միլիոնի հնարավորություն»,- ասաց Հրանտ Թադևոսյան:
Աբովյանի ԳՍՊԿ-ի ընդլայնման և նորմալ աշխատանքային վիճակի պահպանման ուղղությամբ ծրագրով նախատեսված են ճնշակայանի շինարարության տեխնիկա-տնտեսական հիմնավորման, նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման և ճնշակայանի կառուցման, ինչպես նաև նոր գազահորի կառուցման աշխատանքներ:
Աբովյանի ԳՍՊԿ-ի նշանակությունը զգալի է դեպի Հայաստան գազի ներկրման դադարեցման կամ սահմանափակման ժամանակահատվածներում, երբ անհրաժեշտ է ապահովել վառելիքի անխափան մատակարարման անընդհատությունը: