Թուրքիան շարունակում է լրագրողների «գլխավոր բանտապանը» լինել
International news2017-ին ողջ աշխարհում բանտարկված լրագրողների թիվը հասել է նոր ռեկորդային մակարդակի: 262 լրագրողներ իրենց մասնագիտական պարտականությունների կատարման հետեւանքով բանտարկվել են եւ սա նոր ռեկորդ է անցյալ տարվա 259 թվից հետո: Այս մասին ասվում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի զեկույցում:
Արդեն երկու տարի անընդմեջ իրենց մասնագիտական պարտականությունների կատարման հետեւանքով բանտում հայտնվածների կեսը գտնվում են Թուրքիայում, Չինաստանում եւ Եգիպտոսում:
Երեք երկրները, որոնք «գլխավոր բանտապաններ» են անվանվել, պատասխանատվություն են կրում 134 լրագրողների ազատազրկման համար (կամ ընդհանուրի 51 տոկոսի):
Չնայած 2017-ին մի քանի լրագրողների ազատ արձակմանը՝ Թուրքիան երկրորդ տարին անընդմեջ մնում է աշխարհի գլխավոր բանտապանը`ունենալով 73 բանտարկված լրագրող, (նախորդ տարվա 81-ի համեմատությամբ): Տասնյակից ավել մարդ սպասում է դատավարությանը: Պարբերաբար նոր կալանավորումներ են տեղի ունենում: