Brent տեսակի նավթը թանկացել է նախօրեին էժանացումից հետո
EconomicsՆավթի գները չորեքշաբթի անկում ապրելուց հետո հինգշաբթի կրկին բարձրացել են՝ կապված ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ռեկորդային աճի եւ բենզինի պահուստների հետագա ավելացման հետ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Հյուսիսային ծովի կարեւորագույն նավթամուղերից մեկի՝ Forties Pipeline System-ի աշխատանքի դադարեցումը, որը կարող է ձգվել մի քանի շաբաթ, նավթային շուկայում նպաստում է նավթի գների բարձրացմանը։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները թանկացել են 0,36 դոլարով (0,58 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 62,80 դոլարի:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի էլեկտրոնային սակարկությունների արդյունքում, հունվարյան պայմանագրերի արժեքն ավելացել է 0,10 դոլարով (0,18 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 56,70 դոլարի: Ուրբաթ շուկայի փակվելու ժամանակ Brent տեսակի նավթն էժանացել էր 0,90 դոլարով (1,42 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով 62,44 դոլարի, իսկ WTI տեսակի նավթը՝ 0,54 դոլարով (0,95 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով 56,60 դոլարի:
ԱՄՆ-ում նավթի արդյունահանումն աճել է ութ շաբաթ շարունակ՝ մեկ օրում հասնելով 73 հազար բարելից մինչեւ 9,780 միլիոն բարել՝ սահմանելով նոր ռեկորդ։ Ամեն շաբաթ այս տվյալներն աճի տեմպեր են գրանցում։