Վաղ մուսուլմանական մետաղադրամների վրա հրեականության խորհրդանիշներ են հայտնաբերվել
SocietyԻսրայելում տարբեր հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են Օմեյադների դարաշրջանի (VII-VIII դարեր) մենորաներով նկարազարդված գտածոներ, որոնք այժմ ներկայացված են հանրությանը, հայտնում է My Planet-ը:
Անցյալ տարի հնէաբաններ Ասաֆ Աբրաամը՝ Բար Իրլանի համալսարանից եւ Պերեց Ռեվենը՝ Երուսաղեմի համալսարանից հայտնաբերել էին «Բեյթ Ալ-Մակդիս» վաղ իսլամական գրությունը, որը վերաբերում էր Ժայռի Գմբեթին:
Գիտնականների կարծիքով, «Նուբայի գրությունը», ինչպես այն կոչում են, ենթադրում է, որ իսլամի առաջացման պահին մուսուլմանները ընկալում էին սրբությունը որպես Սողոմոնի տաճարի իսլամական տարբերակ: Այժմ հետազոտողները Իսրայելում հայտնաբերել են այլ գտածոներ, որոնք վկայում են իր առաջացման շրջանում իսլամի վրա իսրայելական ազդեցության մասին:
«Մուսուլմանների կողմից օգտագործվող հրեական խորհրդանիշը մենորան է, որը պատկերված է մի քանի մետաղադրամի եւ այլ հնագույն իսլամական գտածոների վրա»,- ասել է Ասսաֆը Ավրաամը:
Նրա խոսքով, մետաղադրամների մի կողմում արաբական «Չկա աստված Ալլահից բացի» գրությունն է, իսկ կենտրոնում՝ մենորայի պատկերը: Մետաղադրամի մյուս կողմում «Մուհամմեդը Աստծո առաքյալն է» գրությունն է:
Մետաղադրամներից բացի հայտնաբերվել են նաեւ վաղ իսլամական ժամանակաշրջանի մի քանի կերամիկական եւ կապարե անոթներ, որոնք եւս նկարազարդված են մենորաներով: «Դրանք ստեղծվել են իսլամական խալիֆայության սկզբնական շրջանում եւ օգտագործվել են մուսուլմանների կողմից», - ավելացրել է Ավրաամը` նշելով, որ գտածոները կարեւոր նշանակություն ունեն իսլամի պատմության ընկալման առումով: