Հարավային Կորեայի նախկին նախագահի ընկերուհուն 25 տարվա ազատազրկում է սպառնում
International newsՀարավային Կորեայի դատախազությունը պահանջել է դատարանից դատապարտել Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կին Հեի ընկերուհի Չխվե Սուն Սիլին 25 տարվա ազատազրկման, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով «Ռենհապ» գործակալությունը:
Բացի այդ, դատախազությունը պահանջել է, որպեսզի Չխվե Սուն Սիլը որպես տուգանք վճարի 118.5 միլիարդ կորեական վոն (109 միլիոն դոլար) եւ 7.7 միլիարդ վոն (7 միլիոն դոլար):
Հիշեցնենք, որ Չխվե Սուն Սիլը ձերբակալվել է 2016 թվականի նոյեմբերին, նրան մեղադրանք էր առաջադրվել 18 կետով, ներառյալ՝ իշխանության չարաշահում, կաշառակերություն եւ ապօրինի հարկադրանք: Դատավարությունը տեւեց 13 ամիս:
2017 թվականի հունիսին նախկին նախագահի ընկերուհին դատապարտվեց 3 տարվա ազատազրկման՝ իր դստեր համար համալսարանում հարկադրաբար արտոնություններ ձեռք բերելու համար: Դատարանի այս որոշումը Չխվե Սուն Սիլիի առաջին դատավճիռն էր:Չխվե Սուն Սիլին կապված է Հարավային Կորեայում խոշոր կոռուպցիոն սկանդալի հետ: Հետաքննությունը գտնում է, որ նա, օգտագործելով երկրի ղեկավարի անունը եւ չարաշահելով նրա վստահությունը, փորձում էր միջամտել պետական գործերին եւ անձնական հարստացման համար գումարներ էր շորթում հարավկորեական խոշոր ընկերություններից: Արդյունքում, Պակ Կին Հեին հեռացրեցին նախագահի պաշտոնից եւ ձերբակալեցին 2017 թվականի մարտին կոռուպցիայի մեղադրանքով: