Ռոբերտ Լևանդովսկին՝ Բունդեսլիգայի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում
SportՄյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգայի 16-րդ տուրի՝ «Քյոլնի» հետ խաղում (1:0):
Սա 29-ամյա ֆուտբոլիստի համար 166-րդ գոլն է Գերմանիայի առաջնությունում: Այդ ցուցանիշով նա ընդգրկվել է Բունդեսլիգայի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում: Լավագույն ռմբարկուն է Գերդ Մյուլերը 365 գոլով:
Բացի այդ, Լևանդովսկին աչքի է ընկնում 8-րդ անընդմեջ տնային խաղում: Դա չէր հաջողվել անել «Բավարիայի» ոչ մի ֆուտբոլիստի: