Իրաքում զանգվածային մահապատիժ են իրականացրել ԻՊ-ի գրոհայինների դեմ
International newsԻրաքի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Իրաքի հարավում մահապատիժ է իրականացվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 38 նախկին գրոհայինի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ներկա պահին Իրաքի բանտերում տասնյակ հազարավոր մարդիկ են պահվում, որոնք մեղադրվում են ԻՊ-ին անդամակցելու մեջ: Երկրի օրենսդրության համաձայն՝ ծայրահեղական կազմակերպությանն անդամակցելու համար կասկածվողներին մահապատիժ կամ ցմահ ազատազրկում է սպառնում:
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները այս ամսվա սկզբին նախազգուշացրել են, որ մահապատիժների սահմանումը նախկին գրոհայինների նկատմամբ կատարվում է ընթացակարգային նորմերի խախտմամբ. մեղադրյալներին պարզապես հնարավորություն չեն տալիս բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը:
Նախորդ անգամ դատապարտյալների զանգվածային մահապատիժն իրականացվել է սեպտեմբերի 25-ին: