Թուրքիան մտադիր է Արեւելյան Երուսաղեմում դեսպանություն բացել
International newsԹուրքիան մտադիր է Արեւելյան Երուսաղեմում դեսպանություն բացել անմիջապես այն բանից հետո, երբ աշխարհը ճանաչի Պաղեստին պետությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն, հաղորդում է AP-ն:
Նրա խոսքով՝ այն երկրները, որոնք չեն ճանաչել Պաղեստինը, «լուրջ վճռականություն» ունեն այդ անելու: «Մենք պետք է առաջադիմենք այդ հարցում», - ասել է նա: «Երբ մենք հասնենք դրան, անկախ Պաղեստինի մայրաքաղաք Արեւելյան Երուսաղեմում դեսպանություններ կբացվեն»:
Հիշեցնենք, որ Թուրքիան ԱՄՆ նախագահի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման ամենակոշտ քննադատներից է դարձել: Նախօրեին Ստամբուլում ԻՀԿ գագաթաժողովն էր ընթանում, որի մասնակիցները Արեւելյան Երուաղեմը ճանաչել են Պաղեստինի մայրաքաղաք: