Ֆրանսիայում 2018/19թթ. մրցաշրջանից կսկսեն օգտվել տեսակրկնություններից
SportՖրանսիայի առաջնությունում կօգտագործվեն տեսակրկնությունները,- հայտնում է «Get French Football»-ը:
Համակարգը կարող է օգտագործվել 4 դեպքերում. խփած գոլից հետո, միանգամից կարմիր քարտ ստանալու, նշանակվելիք 11 մետրանոցի, ինչպես նաև պատիժը վերանայելու դեպքում:
Այժմ սպասվում է ֆուտբոլային ասոցիացիաների Միջազգային խորհրդի (IFAB) վերջնական որոշմանը:
Հիշեցնենք, որ տեսակրկնություններն օգտագործվում են թոփ-5 առաջնություններից Գերմանիայում և Իտալիայում: