ԵՄ ղեկավարները ՌԴ դեմ պատժամիջոցները երկարաձգել են
International newsԵվրամիության երկրների ղեկավարները որոշել են ՌԴ դեմ տնտեսական պատժամիջոցները երկարաձգել մինչեւ 2018 թվականի կեսը: Այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հաղորդում է BBC-ն:
Սահմանափակումները վերաբերում են էներգետիկայի, պաշտպանության եւ ֆինանսական ոլորտներին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել են, որ Մինսկի համաձայնագրերը, որոնց կատարումը նրանք բազմիցս անվանել են պատժամիջոցների վերացման պայման, դեռեւս չեն իրականացվել, եւ այդ պատճառով սահմանափակող միջոցները կգործեն եւս վեց ամիս:
Պատժամիջոցները վերջին անգամ երկարաձգվել են 2017 թվականի հունիսին, նրանց ժամկետը պետք է 2018 թվականի հունվարին ավարտվեր: