Ես «Գրանդ Քենդիի» շատ եմ սիրում
AnalysisԲարև Ձեզ։ Սա Նիկոլն է։ Նիկոլը շատ է սիրում «Գրանդ Քենդիի»։ Իսկ պարապ ժամանակ, նա զբաղվում է քաղաքականությամբ։ Նիկոլը նաև շատ է սիրում ցեխ շպրտել աջ ու ձախ։ Նիկոլը նաև ունի տարօրինակ հակումներ։ Նա տառապում է մասնակի ամնեզիայով։ Սակայն Նիկոլի ամենամեծ թերությունը, դա պոպուլիզմն է։ Երբ նա սկսում է լուրջ տոնով ստել, հեռավոր աշխարհներից մեկում, գերեզմանի մեջ շուռ է գալիս մի Բարոն Մյունհաուզեն։
Իսկ ինչու՞ մենք հիշեցինք մի մարդու, որը սպառնում է Արտաշես Գեղամյանի հացը ձեռքից խլել։ Ասեմ։ «Ելք» դաշինքը նիստ է արել ու որոշել Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրել պատգամավոր Արտակ Զեյնալյանին: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Զեյնալյանն ամենահարմար թեկնածուն է նախագահի գործառույթներն իրականացնելու համար:
Բայց «Ելք» խմբակցությունը միայնակ չի կարողանա նախագահի թեկնածու առաջադրել: Սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ դրա համար անհրաժեշտ է պատգամավորների առնվազն մեկ քառորդի ստորագրությունը: Դաշնակցության վրա հույս դնել «Ելք»-ը չի կարող. նախ՝ ՀՅԴ-ի խմբակցությունն ամենափոքրաթիվն է խորհրդարանում, բացի այդ՝ այն Հանրապետականի կոալիցիոն գործընկերն է: Արտակ Զեյնալյանի առաջադրման հարցը որոշել են քննարկել «Ծառուկյան» խմբակցության հետ:
Հասկացա՞ք։ Երբ որ տարիներ առաջ Նիկոլին քաղաքական կանաչ լույս վառած ՀԱԿ-ը, գնում էր համագործակցության Ծառուկյանի հետ, իսկ Տեր-Պետրոսյանն իր քաղաքագիտական վերլուծականում հիմնավորում էր այս համագործակցությունը, Նիկոլն իրեն ճղում էր մեջտեղից։ Իրականում պարզվեց, որ նա ոչ թե իրեն է «ճղում», այլ պայթեցնում են այն մարդիկ, ովքեր նրան որպես ական, կամ մեկ ուրիշ բան էին օգտագործում։ Նա ՀԱԿ-ից դուրս գալն հիմնավորեց հենց այդ հանգամանքով։
Իսկ հիմա ի՞նչ եղավ, որ նա բուռն ցանկություն ունի համագործակցելու «Ծառուկյան» դաշինքի հետ։ Ակամա հարց է առաջանում։ Ու՞մ է ուզում քցի այս փուլում։ Դե իհարկե, մարդիկ վաղուց իմաստուն են դարձել, որպեսզի Նիկոլին չխաբնվեն, սակայն Նիկոլը չի հասկանում, որ իր հերթական ֆարսը չի աշխատելու։
Սա նման է այն պոպուլիստական հնարքին, երբ նա նախաձեռնեց ԱԺ-ում Սերժ Սարգսյանի իմփիչմենտի գործընթացը և ինչպես սպասվում էր՝ տապալվեց, սակայն այդ փաստն օգտագործեց իր քաղաքական հակառակորդների դեմ։
Ատոմ Ոսկանյան