Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է
SportՖԻՖԱ-ն կարող է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականին զրկել Ռուսաստանում կայանալիք աշխարհի 2018թ. առաջնությանը մասնակցելու իրավունքից։
Ինչպես հաղորդում է Marca պարբերականը, ՖԻՖԱ-ն նամակ է ուղարկել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային, որում Իսպանիայի կառավարությանը պահանջել է չմիջամտել երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին:
Նամակում ասված է, որ հակառակ դեպքում Իսպանիայի ազգային հավաքականը կզրկվի 2018թ. ՖԻՖԱ-ի կազմակերպած բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից, այդ թվում՝ աշխարհի առաջնությունից:
ՖԻՖԱ-ի կանոնադրությունն արգելում է կազմակերպության անդամ որևէ երկրի ղեկավարության միջամտել ֆուտբոլի ֆեդերացիայի գործերին:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Անջելա Մարիա Վիլյարը պաշտոնից հեռացվել է կոռուպցիոն սկանդալի պատճառով: Այս պահին Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Խուան Պադրոնն է: