Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև
International newsԵրուսաղեմում ցուցարարների և Իսրայելի ուժայինների միջև բախումներ են տեղի ունեցել:
Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:
Արևելյան արաբական թաղամասերի բնակիչները սովորաբար աղոթք են անում Ալ-Աքսա մզկիթում, որն անցնում է Երուսաղեմի Դամասկոսյան դարպասներով: Աղոթքից հետո պաղեստինցիները բողոքի ցույցեր են անցկացնում Դամասկոսյան դարպասների հարակից հրապարակում:
Աղոթքից հետո արաբները դեկտեմբերի 15-ին կրկին հավաքվել են Դամասկոսյան դարպասների հարակից հրապարակում և բողոքի ակցիա անցկացրել, որի ընթացքում վանկարկել են հակաիսրայելական կոչեր, բախումներ հրահրել ոստիկաների հետ: Ուժայինները ցուցարարներին դուրս են հանել հրապարակից և ձերբակալել ամենաակտիվներին: Մի քանի տուժածներ հոսպիտալացվել են: Այնուհետև ոստիկանները փակել են դեպի հրապարակ տանող ճանապարհը, սակայն ցուցարարները կարողացել են բացել ճանապարհը, որից հետո բախումները նրանց և ոստիկանների միջև նոր թափ են ստացել: