Սիրիայում մեկ օրում ավելի քան 35 մարդ է վերադաձել հայրենի տուն
International newsՍիրիայում մեկ օրում ավելի քան 35 մարդ է վերադարձել հայրենի տուն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի հաղորդագրությունը:
«Մեկ օրում իրենց տներն են վերադարձել 38 մարդ, նրանցից 15-ը՝ Հալեպում, 23-ը՝ Համայում», -ասվում է հաղորդագրության մեջ:
Կենտրոնի ներկայացուցիչները նաև բուժօգնություն են ցուցաբերել Դեր Զոր նահանգի Էլ-Հուսեյնիա բնակավայրի 10 բնակչի, ինչպես նաև խմելու շշալցված ջուր են մատակարարել:
Ռուսական կենտրոնի սպայական կազմը Սիրիայի կառավարության ներկայացուցիչների հետ միասին միջոցներ են ձեռք առնում մարդկանց խաղաղ կյանքի վերադարձնելու համար:
Հաշտեցման կենտրոնը նաև 1.3 տոննա զանգվածով հումանիտար օգնություն է հասցրել Հալեպ նահանգի Քուսայր-ալ-Վարդ շրջան: