Գագիկ Ծառուկյանի կազմակերպած արցախյան այցի նշանակությունը
AnalysisԻնչպես արդեն գիտենք Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ եվրոպական պահպանողական և ռեֆորմիստական արժեքներ դավանող քաղաքական ուժերի երկու տասնյակից ավել ներկայացուցիչներ, պատգամավորներ այցելել են Արցախ, հանդիպումներ ունեցել Արցախի պառլամենտում և նախագահ Բակո Սահակյանի նստավայրում: Գագիկ Ծառուկյանի այս ազգանվեր գործունեությունն ունի մի շարք կարևոր քաղաքական կողմեր ու մեսիջներ:
Նախ ՝ Ծառուկյանը ցույց է տալիս, որ անկախ քաղաքական հայացքներից, ցանկացած հայաստանյան կուսակցություն և քաղաքական առաջնորդ կարող է և պետք է իր ջանքերը ներդնել Արցախյան խնդրի կարգավորման, ընդհանրապես ազգային անվտանգությանը առնչվող հարցերում:
Երկրորդ՝ Գագիկ Ծառուկյանն ու իր թիմը ցույց են տալիս պառլամենտական դիվանագիտության դասական օրինակ: Թե ինչպես կարելի է կուսակցության ու խմբակցության ջանքերով հայաստանյան օրակարգի կարևոր խնդիրներից մեկը հասանելի դարձնել եվրոպական ամենաազդեցիկ շրջանակներում:
Գագիկ Ծառուկյանի նախաձեռնության մյուս կարևոր կողմը՝ հնարավորություն տալ եվրոպացի քաղաքական գործիչներին ծանոթանալ արցախյան իրավիճակին սեփական աչքերով, առանց կողմնակի միջամտությունների: Լինելով գործի մարդ, Ծառուկյանը հասկանում է, որ Եվրոպայում ադրբեջանական քարոզչության միջոցով ձևավորվել է բացասական ֆոն ու պատկերացում Արցախի և նրա հիմնախնդրի քաղաքական - իրավական կարգավորման վերաբերյալ և այդ խնդիրը լուծելու միակ տարբերակն է՝ ընձեռել պատգամավորներին իրական շանս տեղում ծանոթանալ Արցախին, նրա առօրյա ու քաղաքական կյանքին:
Արտակ Գասպարյան