Հայտնի են Հայաստանի բասկետբոլի առաջնության առաջին շրջանի 5 լավագույն մարզիկները
SportՀայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության առաջին շրջանից հետո հայտնի են լավագույն արդյունքներ գրանցած բասկետբոլիստները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վիճակագրության արդյունքում ամենադիպուկ բասկետբոլիստը Ալեքսա Սիմովիչն է`37,33 միավորով («Արցախ»): Լավագույն փոխանցող կատարողը՝ ՖԻՄԱ-ի բասկետբոլիստ Գոռ Գյագունցը` 6,67: Օղակից անդրադարձող գնդակի լավագույն տիրապետողը (Rebound) Նիկիտա Զախարովն է «Ուրարտու»-ից: Արդյունավետությամբ Ալեքսա Սիմովիչն է 32,17 արդյունքով:
Առաջին շրջանի լավագույն հնգյակն ունի հետևյալ տեսքը. Խաղարկող՝ Գոռ Գյագունց (ՖԻՄԱ), պաշտպան՝ Էդգար Բաբայան («Ուրարտու»), թեթև հարձակվող՝ Ալեքսա Սիմովիչ («Արցախ»), ծանր հարձակվող՝ Նիկիտա Զախարով («Ուրարտու»), կենտրոնական՝ Արման Հակոբյան («Արթիկ»):
Առաջին շրջանից հետո առաջատարը «Ուրարտու»-ն է, որն ունի 12 միավոր: 10-ական միավոր ունեն «Արցախ»-ը և ՖԻՄԱ-ն: